Սիրիան վերականգնել է Ռուսաստանի հետ քաղաքացիական ավիահաղորդակցությունը մեկ տարվա ընդմիջումից հետո
Syrian Air սիրիական ավիաընկերության Դամասկոս-Մոսկվա առաջին քաղաքացիական չվերթը կայացել է կիրակի առավոտյան կորոնավիրուսի պատճառով մեկ տարվա ընդմիջումից հետո, ՌԻԱ Նովոստի-ին պատմել է Սիրիայի օդային եւ ցամաքային տեղաշարժման դեպարտամենտի գործադիր տնօրեն Վաիլ Ալ Խադերին:
«Քաղաքացիական ավիափոխադրումները վերականգնվել են Դամասկոսի օդանավակայանից դեպի Ռուսաստանի Վնուկովո օդանավակայան: Չվերթները սկսել է իրականացնել սիրիական ավիաընկերությունը ՌԴ կառավարության կողմից միջազգային քաղաքացիական ավիափոխադրումների համար իր օդային տարածքը բացելու մասին հայտարարությունից հետո»,-ասել է Ալ Հադերին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ չվերթները կկատարվեն ամեն օր երկու ուղղությամբ, սակայն ինքնաթիռում նստեցման համար անհրաժեշտ պայման է COVID-ի ՊՇՌ թեստի առկայությունը:
Մարտի 29-ին Սիրիայի Արաբական Հանրապետություն տրանսպորտի նախարարությունը հայտարարել է ապրիլի 3-ից Մոսկվայի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին:
Կարծիքներ