Իսրայելը մինչեւ մարտի 6-ը երկարաձգել է երկիր մուտքի եւ երկրից ելքի արգելքը

Իսրայելը մինչեւ մարտի 6-ը երկարաձգել է երկիր մուտքի եւ երկրից ելքի արգելքը

Իսրայելը մինչեւ մարտի 6-ը երկարաձգել է երկիր մուտքի եւ երկրից ելքի արգելքը: Իսրայելական «9-րդ ալիք»-ի հաղորդմամբ՝ մի քանի շաբաթ առաջ սահմանված սահմանափակումների շրջանակում ժամանակավորապես դադարեցվել է բոլոր երկրների հետ ավիահաղորդակցությունը: Բացառություն են «տարհանող չվերթները», որով հայրենիք են վերադարձվում իսրայելցիները, որոնք ԱՄՆ եւ Եվրոպա են մեկնել մինչեւ կարանտինային սահմանափակումների սահմանումը:

Ես մեկ բացառությունէ արվել նոր հայրենադարձների համար. նրանք պետք է ժամանեն Իսրայել հաջորդ շաբաթ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատինական Ամերիկայից եւ Եթովպիայից 6 ինքնաթիռներով: Ընդհանուր առմամբ, պետք է ժամանի մոտ 800 նոր հայրենադարձ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում