Գյումրիում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ
Ապրիլի 13-ին համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Գյումրու ողջ տարածքում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ:
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմը՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանի ղեկավարությամբ 4 առանձին խմբերով մաքրման աշխատանքներ է իրականացրել համապատասխանաբար 2-րդ գերեզմանատան տարածքում, «Մուշ 2», «Անի» և «Բուլվարային» թաղամասերում:
Շաբաթօրյակի շրջանակներում դուրս է բերվել 20 միավոր տեխնիկա:
Կարծիքներ