Սաուդյան Արաբիայում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Սաուդյան Արաբիայում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները:

Բնակցությունները տևել են 5 ժամ՝ ներառյալ 15 րոպե ընդմիջումը և աշխատանքային ճաշը։

Բանակցությունների ավարտից հետո ռուսական պատվիրակության անդամ, ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել է, որ ամերիկյան կողմի հետ երկխոսությունը լավ է անցել։

Նշենք, որ բանակցությունները մեկնարկել էին փետրվարի 18-ի առավոտյան, գրեթե երկու ժամ հետո հայտարարվել է կարճ ընդմիջում, որից հետո երկրների ներկայացուցիչները վերադարձել էին քննարկումներին:

Սրանք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առաջին լայնածավալ բանակցություններն են վերջին տարիներին, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր։

Սաուդյան Արաբիայում ընթացող Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների թեման առանցքային է դարձել ամբողջ աշխարհի լրատվամիջոցների համար, հոդվածները հայտնվել են արևմտյան առաջատար հրատարակությունների և հեռուստաալիքների առաջին էջերում։

Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրանց դիմաց նստած են երեք ամերիկացի բանակցողներ՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

Բանակցությունների և սեղանի գլխին Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն են։ Ինչպես նշել է Ուշակովը, հանդիպման խնդիր է դրված համաձայնեցնել, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով։

Հիշեցնենք՝ 2 երկրի ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրում գտնվող Դիրիայում

Բանակցություններին ուկրաինական կողմը չի մասնակցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում