Արգենտինայի հիվանդանոցը փակվել է կարանտինի համար՝ անհայտ ծագման թոքաբորբի դեպքերի պատճառով
Արգենտինայի Տուկուման նահանգի իշխանությունները կարանտին են սահմանել մասնավոր հիվանդանոցում՝ անհայտ ծագման սուր թոքաբորբի վեց դեպքի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Todo Noticias հեռուստաալիքը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահի դրությամբ հաստատվել է վեց դեպք։ «Մեկ պացիենտ մահացել է, չորսը ծանր վիճակում հոսպիտալացվել են, ևս մեկը գտնվում է տնային կարանտինում»,- հայտնում են նախարարությունից։
Մասնագետներին դեռ չի հաջողվել պարզել թոքաբորբի պատճառը։ «Կորոնավիրուսի, գրիպի, A և B տիպի մրսածության, հանտավիրուսի և 25 տեսակի բակտերիաների թեստերը բացասական արդյունք են տվել»,- նշել են Առողջապահության նախարարությունից։
Գործակալությունը կոչ է արել բնակիչներին խուճապի չմատնվել անհայտ հիվանդության մասին հաղորդումների պատճառով: «Մենք ցանկանում ենք, որ բնակչությունը հանգիստ մնա, քանի որ իրավիճակը վերահսկելի է», - ասաց առողջապահության նախարար Լուիս Մեդինա Ռուիսը:
Ներկայում իշխանությունները սպասում են թեստի արդյունքներին՝ պարզելու հիվանդության աղբյուրը:
Կարծիքներ