Երևանում բախվել են BMW-ն, Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա տուժած
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախել են BMW, Mitsubishi Pajero iO և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Mitsubishi-ի հետեևի անվահեծանը կոտրվել է։
Վթարի փաստով Վ․ Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը սիրված ու ճանաչված երգիչ Ալիկ Գյունաշյանի դուստրն է՝ Նոնա Գյունաշյանը։
Կարծիքներ