Քոչարյանի կառավարման տարիներ. Օրը ցերեկով մեր տներից հայի ձեռքով բռնի վտարվեցինք. Անի Գալստյան
Դերասանուհի Անի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քոչարյանի կառավարման տարիներ... 2004_5 թ., Երեւանի կենտրոն, Բուզանդի փողոց, 11... 13 տարեկան Անին ընտանիքի հետ վտարվեց իր պապական տնից՝ տարածքը «գերակա շահ» անվան տակ իրացնելու պատրվակով, արցունքն աչքերին, որ կորցնում է իր մանկության տունը, որ էլ չի տեսնելու բակի ընկերներին ու էլ չի կարող ամեն օր լինել իր տատի ու հորքուրների հետ... Օրը ցերեկով մեր տներից հայի ձեռքով բռնի վտարվեցինք... Ի դեպ,Գոհար հորաքույրս, որ բանաստեղծ Gohar Galstyan ն է, մի մտավորական, որ հենց այդ օրերին արձագանքեց ու մի անգամ չէ, որ գրել է մեզ հետ կատարված անարդարության մասին, մինչ օրս իր ընտանիքով վարձով է ապրում՝ արդեն 16 տարի .... Բայց ու՞մ եմ ասում, սազը ձեռքներիդ էնպես եք գովում քիչա մնում հավատամ. ամաչում եմ 18 տոկոսի համար, դուք իմ ու 3000 բնակիչների վտարվելը իհարկե քթներիդ տակ չեք տեսել, տնազրկված ընտանիքների ցավը... մի ցավ, որ 3 տարվա մեջ մորս, հորս, Կարինե հորաքրոջս և տատիկիս այն աշխարհ տարավ բառիս բուն իմաստով... 3 տարվա մեջ հո մենակ տուն չկորցրեցինք... ու՞ր էիք, երբ այդքան ընտանիք միայնակ էր իր ցավի հետ.... էլ սպանությունների մասին չասեմ, բոլորդ էլ գիտեք... դե եթե լուռ եք եղել, գուցե հիմա էլ լռեք... ու չհամարձակվեք մեր ժողովրդի հիշողության վրա այլևս կասկածել»,-գրել է նա:
Կարծիքներ