Տրվում է պետական աջակցություն՝ զարգացնելու մարզաբնակ երիտասարդների մեդիագրագիտությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Մրցույթի նպատակն է զարգացնել մարզերի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության ոլորտներում: Մրցույթի շրջանակում նախատեսվում է հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում. ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 2 մլն 94 հազ 200 (երկու միլիոն իննսունչորս հազար երկու հարյուր՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։
Հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում/ծրագրերում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի յուրաքանչյուր ծրագրում առնվազն 30 երիտասարդ։
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ որակավորման նվազագույն տվյալների չափանիշներին.
առնվազն 3 նմանօրինակ ծրագրերի իրականացման փորձառություն,
ծրագրի աշխատակազմի փորձառություն,
ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:
Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը՝ ժամը 12:00-ն
Կարծիքներ