Շոլցը հաստատել է Զելենսկու մասնակցությունը ԵՄ առաջիկա գագաթնաժողովին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը Եվրամիության (ԵՄ) երկրների և կառավարությունների ղեկավարների երկօրյա հանդիպմանը, որը բացվում է հինգշաբթի Բրյուսելում՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ Գերմանիան կաջակցի Կիևին «քանի դեռ. անհրաժեշտ է»։
Չորեքշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Շոլցն ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և դրա հետևանքները «կարևոր դեր կխաղան» ԵՄ առաջիկա գագաթնաժողովում։ Այն, որ Ուկրաինայի նախագահն անձամբ կմասնակցի ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարների այս տարվա առաջին հանդիպմանը, Գերմանիայի կառավարության ղեկավարը «ուժեղ ազդանշան» է անվանել։
Կարծիքներ