Իրանի նախագահը ՌԴ-ին կոչ է արել ակտիվացնել դերակատարումը Գազայում ու Լիբանանում արյունահեղությունը դադարեցնելու հարցում
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են արագացնել նավթագազային ոլորտում նախագծերի իրականացումը, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
ՌԴ ղեկավարի հետ Աշխաբադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրանի նախագահը Ռուսաստանին կոչ է արել ավելի ակտիվ դիմադրել Իսրայելի գործողություններին, որոնք հանգեցնում են Լիբանանի և Գազայի հատվածի խաղաղ բնակիչների զանգվածային մահերի։
«Մենք քննարկել ենք տարածաշրջանային հարցեր, մասնավորապես այն, որ ՌԴ-ն պետք է ավելի ակտիվ դեր խաղա այն հանցանքների պայմաններում, որ իրագործում է սիոնիստական ռեժիմը՝ Իսրայելը, Լիբանանում ու Գազայի հատվածում՝ կանանց ու երեխաների դեմ»,- ասել է Իրանի նախագահը։
Կարծիքներ