Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 16-ի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօրեին «Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդայի կենտրոնական արևմտյան ափ՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի 3-րդ կատեգորիային: Մինչ փոթորիկը, նահանգով անցել է մի քանի տորնադո՝ պատճառելով լրացուցիչ վնաս։
Նշվում է, որ աղետից տուժածների համար նախատեսված ժամանակավոր կացարանները գերբեռնված են, իսկ հյուրանոցային համարների գները կտրուկ բարձրացել են։ Մինչև վերջերս Ֆլորիդայում շատ բենզալցակայաններ փակ էին մնում, իսկ բնակիչները դժվարություններ էին ունենում վառելիք գտնելու հարցում։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «Միլթոն» փոթորիկի նահանգին մոտենալու պատճառով, և կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին։ Ֆլորիդայի գրեթե 3,4 միլիոն բնակիչներ աղետի պատճառով մնացել են առանց էլեկտրականության։
Կարծիքներ