Ադրբեջանում Իրանի դեսպանը կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը

Ադրբեջանում Իրանի դեսպանը կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը:Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

«Տարածաշրջանային և միջազգային հակամարտություններում տարաձայնությունները հարկավոր է լուծել՝ հիմնվելով խելամտության, նպատակահարմարության, արդարության և միջազգային իրավունքի վրա։ ‎

Հյուսիսային հարևանների հարցում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն արդեն 30 տարի է՝ հայտնի է. սահմանային, աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում