Արմեն Փամբուխչյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արմեն Փամբուխչյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Կարծիքներ