Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ՌԴ ոստիկանությունը ձերբակալել է մոտ 750 ցուցարարի
Ռուսական ոստիկանությունը շաբաթ օրը արագորեն ցրեց նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական մոբիլիզացման հրամանի դեմ խաղաղ ցույցերը ՝ ձերբակալելով հարյուրավոր քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների, երկրի բազմաթիվ քաղաքներում: Այս մասին գրում է Associated Press-ը։
Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 750 մարդու, այդ թվում՝ ավելի քան 370-ը՝ Մոսկվայում և մոտ 150-ը՝ Սանկտ Պետերբուրգում, ըստ OVD-Info անկախ կայքի, որը հետևում է Ռուսաստանում քաղաքական ձերբակալություններին։ Ձերբակալվածներից ոմանք անչափահաս են եղել, հաղորդում է OVD-Info-ն։
Մոսկվայում ոստիկանների մեծ թվաքանակը շրջել է քաղաքի կենտրոնում, որտեղ հորդառատ անձրևի տակ բողոքի ցույց էր նախատեսված և ստուգել անցորդների ինքնությունը: Սպաները հավաքել են նրանց, ում համարել են կասկածելի, իսկ ավելի ուշ բաժանել են զորակոչման ծանութցումներ ձերբակալված տղամարդկանց:
Կարծիքներ