Անասնագոմի տանիքը փլուզվել է. կան սատկած կենդանիներ, մի քանիսին վերամբարձ կռունկով դուրս են բերել

Անասնագոմի տանիքը փլուզվել է. կան սատկած կենդանիներ, մի քանիսին վերամբարձ կռունկով դուրս են բերել

Հոկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆերիկ բնակավայրում անասնագոմի տանիքը փլուզվել է և ընկել խոշոր եղջերավոր անասունների վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով 2 անասուն սատկել է, իսկ մի քանի խոշոր եղջերավորների գյուղացիները, փրկարարներն ու պարեկները վերամբարձ կռունկով դուրս են բերել անասնագոմից։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում