ԱՀ ՔԿ վարույթ է ընդունվել խարդախությամբ պետությունից հափշտակելու և պաշտոնեական անփութության դեպքերով ևս 3 քրեական գործ
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ. դեկտեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, պայմանագրերով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում հյուրանոցում բնակվող անձանց մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու, իսկ նույն պայմանագրերի համաձայն համապատասխան պաշտոնատար անձի (անձանց) կողմից հիշյալ գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով խարդախությամբ հափշտակելու և պաշտոնեական անփութությամբ պետությանն առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 9.450.200 դրամ գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված ևս երեք քրեական գործ:
Հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ