Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել հրազենի կիրառմամբ հանցագործությունների համար

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել հրազենի կիրառմամբ հանցագործությունների համար

Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն երեքշաբթի հրազենի կիրառմամբ հանցագործությունների թվի ավելացման կապակցությամբ հայտարարել է արտակարգ ռեժիմի ներդրման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես հայտարարեցի արտակարգ դրություն մտցնելու մասին` հրազենի կիրառմամբ բռնության պատճառով: Հրազենի կիրառմամբ բռնությունը ճգնաժամի է հանգեցրել հանրային առողջապահության ոլորտում: Ներկայիս միջոցառումը թույլ կտա մեզ անհրաժեշտ ռեսուրսներ ու ուշադրություն  ուղղել՝ այս ճգնաժամը հաղթահարելու համար»,- գրել է նա Twitter-ի իր էջին:

ԱՄՆ իշխանությունները մտադիր են մեծացնել ջանքերը՝ պոտենցիալ վտանգավոր մարդկանց ձեռքում հրազենի հայտնվելը եւ դրա ապօրինի շրջանառությունը կանխելու համար: Նահանգը նաեւ կամրապնդի հարաբերությունները ոստիկանության եւ քաղաքի բնակիչների միջեւ եւ կզարգացնի աշխատանքը երիտասարդների հետ:

Հատուկ միջոցառումները դատարանի որոշման ենթակա անձանց կողմից զենք գնելու արգելք, երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու ծրագրերի մշակում եւ ոստիկանության ոստիկանության վարչությունների միջեւ տեղեկատվության փոխանակման ավելացում կներառեն:

Կուոմոն նաեւ հայտնել է, որ հուլիսի 3-5-ն Անկախության օրվա կապակցությամբ տեւական հանգստյան օրերին նահանգում 51 մարդ է գնդակահարվել եւ վիրավորվել: Տարեսկզբից Նյու Յորքում հրազենի կիրառմամբ հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 30 տոկոսով՝ կազմելով ընդհանուր 895  դեպք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում