Ապրանքների գները կբարձրանան. շուկայագետ
Ուզում եմ հասկանամ ինչի՞ են հայերը սենց ոգևորված էս պատերազմից (անկախ քաղաքական հայացքներից):
Մի քանի բան եմ ուզում ասեմ, որից հետո կարողա որոշ մարդկանց մոտ որոշ բաներ փոխվեն։ Կփորձեմ լինել մաքսիմալ լակոնիկ։
Աշխարհի վրա ցանկացած պատերազմի դեպքում դոլարի նկատմամաբ պահանջարկը մեծանումա, իսկ դա նշանակումա, որ դոլարի կուսրը պետքա բարձրանա, իսկ դա նշանակումա, որ շուկայում ապրանքների գները կբարձրանա, քանի որ ներկրված ապրանքների մեծ մասը դոլարովա ներկրված։
Հայերի համար դա ՎԱՏԱ
Մեր տնտեսությունը շատ սերտ կապվածա Ռուսաստանի հետ ու Ռուսաստանի տնտեսության անկումը իրա բացասական հետևանքնա ունենալու (շաատ ավելի քան էս պահի դրությամբ ունի) մեր տնտեսության վրա։ Հատկապես շատ լուրջ թանկացումներ կլինեն հացահատիկների (ցորեն, գարի, գրեչկա գառոխ և այլն) մասով։
Հայերի համար դա ՎԱՏԱ
Հայաստան մտնող ձեթի մեծ մասը գալիսա Ուկրաինայից ու Ռուսաստանից։ Ուկրաինայում մարդիկ հնարավորություն չունեն բերքի ու արտադրության մասին մտածելու, իսկ ռուսներին не до этого: Դա նշականումա ձեթը կթանկանա ավելի շատ քան թանկացելա։
Հայերի համար դա ՎԱՏԱ
Ռուսաստանը Արցախի մասով փաստացի հանդիսանումա Հայաստանի "խաղաության գառանտը" ու իրա թուլանաը հաստատ կակտիվացնի ազեռներին ու թուրքերին, իսկ ռուսներին անգամ ձևականության սահմաններում կլինի не до нас, ինչի հետևանքով կարա սկսվի հայ-ադրբեջանական պատերազմ։
Հայերի համար դա ՎԱՏԱ
Հայաստանում լիքը բազնեսմենների ու անհատների աշխատանք/գործունեություն կապվածա Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ, իսկ նման վիճակը էդ մարդկանց կդարձնի/դարձնումա անգործ։, որի հետևանքով աճումա գործազրկությունը։
Հայաստանի համար դա ՎԱՏԱ
Հայատանում շատ ընտանիքներ ապրում էին իրանց ընտանիքի անդամների/բարեկամների Ռուսաստանից ու Ուկրաինայից ուղարկվող փողերով։ Իսկ հիմա կամ էլ չեն կարանա ուղարկեն կամ ավելի քիչ կուղարկեն։ Ու դրան զուգահեռ ստեղի ժողովրդին ավելի քիչ փող կհասնի, քանի որ կուրսերն ընկել են։
Հայաստանի համար դա ՎԱՏԱ
Ռասաստանում ու Ուկրաինայում ապրում են միլիոնավոր հայեր ու իրանց համար հիմա շատ վատա ու դեռ ավելի կվատանա։ Իրանք մեր ազգի ներկայացուցիչներն են անկախ նրանից թե, որ երկրի քաղաքացիություն ու պասպորտ ունեն։
Հայաստանի համար դա ՎԱՏԱ
Մենք հենց հիմա բոլորս տունը նստած աղքատանում ենք էս բոլոր գործոններից ելնելով, բայց սա ընդամենը մի մասն էի գրել։
Իսկ Ռուսաստանից Հայաստան եկող ժողովուրդը իրա բիզնեսներով ու փողերով (ինչը իրականում կարճաժամկետա) լավագույն դեպքում մի քանի տոկոսով կթեթևացնի ստեղծված իրավիճակը, որը ՎԱՏԱ հայերի համար։
Շուկայագետ Ալֆրեդ Պետրոսյանի ֆեյսբուքի էջից:
Կարծիքներ