ԲՀԿ-ն Արարատի մարզի հանդիպումն ուզեցել է կազմակերպել լավ, բայց ստացվել է այնպես՝ ինչպես միշտ
ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ Գագիկ Ծառուկյանը բավականին դժգոհ է եղել երեկ Արարատի մարզում կայացած հանդիպումից: Ըստ ԲՀԿ-ականների Արարատի մարզը իրենց լավագույն ռեսուրսներից մեկը պետք է լիներ, որտեղ ունեն ցեմենտի գործարան, խնամիական ու տարաբնույթ կուսակցական կապեր, սակայն այդ ամենն անգամ չի օգնել, որ նրանք կարողանան հավաքել շեֆի ուզած թվով մարդկանց:
Անգամ լուրեր են պտտվում, որ «Արարատցեմենտ» գործարանում մեծ ընդվզում է առաջացել, երբ աշխատողներին ասվել է, որ պարտադրողաբար պետք է գնան ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպման:
Ցենենտի գործարանի ղեկավարությունը կարողացել է իր գրեթե՝ 1000 հոգանոց կոլեկտիվից ապահովել ընդամենը 100 մարդու ու նրանց ընտանքիների անդամների ներկայությունը:
Բոլորն արագ նկատել են ԲՀԿ ղեկավարի իմիջիայլոց պահվածքը եւ, որ Ծառուկյանի «քաղաքական էնտուզիազմը» պակասել է: Նա անգամ չի խոսել այդ տարածքի ու այդ մարզի բնակիչներին ամենաշատը հուզող խաղողի թեմաներից, այլ շարունակ կրկնել է բոլորին արդեն հայտնի խոսքերը՝ «համապատասխան, ինքըստինքյան» ոճով:
Կարծիքներ