Ռուսաստանը շահագրգռված Է Հնդկաստանի եւ ՀԱՊԿ-ի միջեւ կապերի ամրապնդմամբ. Նյու Դելիում ՌԴ դեսպան
![Ռուսաստանը շահագրգռված Է Հնդկաստանի եւ ՀԱՊԿ-ի միջեւ կապերի ամրապնդմամբ. Նյու Դելիում ՌԴ դեսպան](https://freenews.am/uploads/images/image_750x_61f79db45e550.jpg)
Մոսկվան շահագրգռված Է, որպեսզի Հնդկաստանն ամրապնդի կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ, շփումներն արդեն հաստատվել են: Այդ մասին հայտարարել Է Նյու Դելիում ՌԴ-ի նոր դեսպան Դենիս Ալիպովը: «Մենք շահագրգռված կլինեինք, եթե Հնդկաստանն իր կապերը խորացներ ՀԱՊԿ-ի հետ: Կազմակերպության հետ Հնդկաստանի շփումներն արդեն հաստատվել են:
Բայց մենք կողջունեինք կազմակերպության հետ հանրապետության ավելի ակտիվ ու սերտ փոխգործակցությունը»,-դեսպանը հայտարարել Է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Ալիպովի խոսքով՝ Հնդկաստանը պատմականորեն սերտ կապեր Է հաստատել Կենտրոնական Ասիայի հետ, ակտիվ քաղաքական երկխոսություն Է վարում եւ զարգացնում առեւտրական կապերը տարածաշրջանի բոլոր հանրապետությունների հետ:
«Հնդկաստանն հետաքրքրություն Է դրսեւորում կոոպերացիայի խորացման նկատմամբ այս տարածքի տարբեր ոլորտներում նաեւ Ռուսաստանի հետ: Այս տերիտորիայում ակտիվորեն գործում Է ՇՀԿ-ն (Շանհայի համագործակցության կազմակերպությունը), որի անդամ են հանդիսանում ե՛ւ կենտրոնասիական հանրապեիությունները, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Հնդկաստանը: Ես կարծում եմ՝ սա առավել հաջող ու ճիշտ հարթակն Է մեր համագործակցությունը խորացնելու համար: Բացի այդ, այս տարածաշրջանը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի Է»,-ընդգծել Է դեսպանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ