Բուլղարիայի ծերանոցներից մեկում հրդեհը 9 մարդու կյանք է խլել
Բուլղարիայի Վառնա քաղաքի ծերանոցում բռնկված հրդեհը 9 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
Հրդեհի բռնկման պատճառն ու հանգամանքները հայտնի չեն։ Տուն-ինտերնատում բնակվել է ընդհանուր առմամբ 58 տարեց մարդ։
Հրդեհը բռնկվել է տուն-ինտերնատի փայտե տանիքում։ Երբ 6 հրշեջ մեքենաները ժամանել են դեպքի վայր, տանիքն արդեն ամբողջությամբ եղել է կրակի ճիրաններում։ Հրշեջ-փրկարարները սկսել են տարհանել մարդկանց, սակայն, ցավոք, զոհեր են գրանցվել։
Կարծիքներ