ԱՄՆ-ում 5 մլն դոլարով աճուրդի կհանվի 1882թ. հատված ոսկյա մետաղադրամ (լուսանկար)

ԱՄՆ-ում 5 մլն դոլարով աճուրդի կհանվի 1882թ. հատված ոսկյա մետաղադրամ (լուսանկար)

1882 թվականի հնագույն ոսկե մետաղադրամը աճուրդում վաճառվելու է մեկնարկային 5 միլիոն դոլարով, գրում է Luxury Launches կայքը`մանրամասնելով, որ դրա առջևի կողմում գլխարկով կիսադեմ է պատկերված, իսկ հետևում՝ արծիվ: Նշվում է, որ աշխարհում այս մետաղադրամից կա երեք օրինակ:

«1822 կես արծիվ» կոչվող մետաղադրամը պատկանել է մետաղադրամների հայտնի հավաքող Դ. Բրենտ Փոգին, որը մահացել է 2019 թվականին՝ 54 տարեկանում: Փոգը այն ձեռք է բերել 1982 թվականին՝ Լուի Է. Էլիասբերգ ավագի` աճուրդի հանված հավաքածուից:

Մետաղադրամի մյուս երկու նմուշը գտնվում են Սմիթսոնյան ինստիտուտի Ազգային դրամագիտական հավաքածուի կազմում:

«1822 կես արծիվ»-ն ավելի վաղ աճուրդի էր հանվել 2016 թվականին, սակայն այն ժամանակ չի վաճառվել: Այն այժմ հնարավոր կլինի ձեռք բերել Stack’s Bowers-ի կողմից Լաս Վեգասում կայանալիք աճուրդում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում