«Հայաստանի հնագույն տաճարները»․ Ստաս Նամինի ֆիլմը՝ Հայաստանի եկեղեցիների մասին

«Հայաստանի հնագույն տաճարները»․ Ստաս Նամինի ֆիլմը՝ Հայաստանի եկեղեցիների մասին

Ռուսաստանում առաջին անկախ պրոդյուսերական SNC կենտրոնի հիմնադիր, «Ծաղիկներ» խմբի հիմնադիր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) Հայաստան է այցելել ու հայկական եկեղեցիների մասին ֆիլմ պատրաստել՝ Արտյոմ Միկոյանի հետ համատեղ։

«Հայաստանի հնագույն տաճարները» վերնագրով ֆիլմը ստեղծվել է 2016-ին, թողարկվել 2020-ին, փոխանցում է «Նովայա Գազետան»:

Ֆիլմում խոսել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Պատմական դոկումենտալ ժանրի ֆիլմում հայկական եկեղեցիների ու քրիստոնեության մասին պատմությունը ներկայացվում է դերասանուհի Չուլպան Խամատովայի ձայնով։

Ստաս Նամինը ծնվել է 1951-ին Ռուսաստանում՝ հայերի ընտանիքում։ Նա խորհրդային ռոքի ամենահայտնի դեմքերից է եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում