Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 4921 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանարգվել է COVID-19-ի 4921 դեպք։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։
Վարկվածների քառորդ մասը արտահայտված սիմպտոմներ չի ունեցել։ Վերջին 24 ժամում մահացել է 121 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 6147 հոգի։
Ամենաշատ դեպքերը արձանագրվել են Մոսկվայում՝ 687, Սանկտ Պետերբուրգում՝ 183, իսկ Մերձմոսկվայում՝ 161 դեպք։
Ռուսաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 951 897 դեպք, որից 767 հազար հոգի ապաքինվել է։ Մահացել է 16 310 մարդ։ Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 34 մլն թեստավորում։
Կարծիքներ