Ալմաթիում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել
Ղազախստանի Ալմաթի քաղաքում բնակիչներից մեկը կրակ է բացել, որի հետևանքով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Կասկածյալը ձերբակալված է։
«Առանձնատներից մեկում վտարման մասին դատարանի որոշման կատարման ընթացքում այդ տան բնակիչը` 1967 թ. ծնված քաղաքացի Դ.-ն, ագրեսիվ վարք է դրսևորել և հրազենից կրակ բացել դատական կարգադրիչների, տեղամասային ոստիկանության տեսուչների, արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցների ուղղությամբ», – նշվում է ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ 5 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան, ստացել են մահացու հրազենային վնասվածքներ: Կասկածյալը վնասազերծված է և ձերբակալված:
Ինչպես նշել են ոստիկանությունում, այս պահին իրավիճակը վերահսկողության տակ է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են քննչական միջոցառումներ:
Կարծիքներ