Տավուշի դեպքերի մասին կարևոր կետեր մեդիա դաշտի համար. Հովսեփ Պատվականյան

Տավուշի դեպքերի մասին կարևոր կետեր մեդիա դաշտի համար. Հովսեփ Պատվականյան

Հովսեփ Պատվականյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տավուշի դեպքերի մասին կարևոր կետեր մեդիա դաշտի և անգլալեզու/ռուսալեզու լրատվականներին ներկայացնելու համար .

1. Ադրբեջանական կողմը հարձակում է կատարել ՄԱԿ-ին անդամ պետության` Հայաստանի Հանրապետության` միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա: Փաստացի Ադրբեջանը ագրեսոր է: Մի' կապեք որևէ կերպ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, սա միանգամայն այլ հարթություն է տանում:

2. Ձախողված դիվերսիայի հետևանքով Ադրբեջանը կորուստներ է կրել` 4 զինվոր, դրոն: Տեղական աղբյուրները հաղորդում են մինչև 17 զոհ: Անպայման նշել, որ դիվերսիան կանխելու և սեփական սահմանը պաշտպանելու հետևանքով է հակառակ կողմը կորուստ կրել: Հայկական կողմը կորուստներ չի կրել:

3. Տարբեր աղբյուրների համաձայն, հայկական կողմը գրավել է երկու դիրք, այդ թվում` կարևոր Օդուդաղի բարձրունքը: Գրեք այս ամենի մասին միմիայն այն դեպքում, երբ հաստատվի պաշտոնապես Պաշտպանության նախարարության կողմից: Հատկապես, հաշվի առնելով, որ մեր գործողությունները պաշտպանական են:

4. Տարբեր ռուսալեզու/անգլալեզու կայքերի հոդվածներով մի' կիսվեք` կարդալով միայն վերնագիրը: Շատ դեպքերում բովանդակությունը հայանպաստ չէ:

5. Տարբեր կայքերից և ֆեյք օգտատերերի կողմից կսկսվի տարածվել ապատեղեկատվություն մեր կողմի զոհերի մասին կամ գրավված դիրքերի: Չենք կարդում, չենք տարածում: Հայ օգտատերերի անուններով հայերեն գրող ադրբեջանցիներ են: Հետևել միմիայն ՊՆ Խոսնակ` Շուշան Ստեփանյանին` https://bit.ly/2WcuXoL:

6. Չտրվել էմոցիաների, չկիսվել ապրիլյան պատերազմի հին նկարներով, կամ զինվորների նկարներով` հատկապես եթե ունեք մեծ միջազգային լսարան: Ընկալումը լռիվ այլ է լինում, կարծես լայնամաշտաբ պատերազմ է:

7. Գնալով համոզվում եմ, որ ընդդիմախոսների ստվար զանգածը 5-րդ շարասյուն է: Կարևորը ժողովուրդի մեծ մասը միասնական է:

Այս ուղերձները լսելի դարձրե'ք, տարածե'ք: Շնորհակալություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում