Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում կհանդիպի Վիետնամի վարչապետին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան  Տոկիոյում կհանդիպի Վիետնամի վարչապետին

Նոյեմբերի 24-ին Տոկիոյում բանակցություններ կանցկացնեն Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Yomiuri թերթը ։

Ըստ թերթի՝ հանդիպման մասնակիցները մտադիր են հաստատել երկու երկրների համագործակցությունը՝ հանուն «ազատ և բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման։ Բացի այդ, Կիսիդայի և Ֆամ Մին Չինի միջև բանակցությունները նպատակ ունեն ցույց տալ Ճապոնիայի և Վիետնամի միջև համախմբվածությունը տարածաշրջանում Չինաստանի աճող ակտիվության պայմաններում, ընդգծում է Յոմիուրին։

Սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին և նրա վիետնամցի գործընկեր Ֆան Վան Գիանը Հանոյում կայացած բանակցությունների ժամանակ ստորագրեցին համաձայնագիր, որը թույլ կտա երկու երկրների միջև պաշտպանական զենք և տեխնոլոգիա արտահանել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում