Պարետային ժամին դրսում գտնվող քաղաքացիները կհամարվեն դիվերսանտներ. Կիևի քաղաքապետ
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայրաքաղաքի առավել արդյունավետ պաշտպանության և բնակիչների անվտանգության համար փետրվարի 26-ից պարետային ժամը սահմանել է ժամը 17:00-08:00-ն:
«Պարետային ժամի նման ժամանակացույցը սահմանվում է մինչև փետրվարի 28-ի առավոտը: Բոլոր քաղաքացիական անձինք, ովքեր պարետային ժամի ընթացքում փողոցում կգտնվեն, կհամարվեն թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերի անդամներ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ իրավիճակին և դուրս չգալ փողոց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Կլիչկոն:
Կարծիքներ