Ռուսաստանի պետական պարտքը գերազանցել է 20 տրիլիոն ռուբլին
Ռուսաստանի պետական պարտքն ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա արդյունքներով աճել Է 1,483 տրիլիոն ռուբլով՝ հասնելով 20,4 տրիլիոն ռուբլու կամ ՀՆԱ-ի 17,7 տոկոսի: Այդ մասին նշվում Է Հաշվիչ պալատի վերլուծական գրության մեջ:
Պետական պարտքի աճը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 7,8 տոկոս: Ներքին պարտքն աճել Է 1,435 տրիլին ռուբլով կամ 9,7 տոկոսով՝ մինչեւ 16,187 տրիլիոն ռուբլի: Դրա բաժինը պետական պարտքի ընդհանուր ծավալում 77,9-ից ավելացել Է մինչեւ 79,3 տոկոս: Արտաքին պարտքը ներկա ժամանակաշրջանում աճել Է 1,839 միլիարդ դոլարով կամ 3,2 տոկոսով՝ մինչեւ 58,542 միլիարդ դոլար:
Ռուբլու համարժեքով այդ ցուցանիշն ավելացել Է 47,871 միլիարդ ռուբլով կամ 1,1 տոկոսով՝ մինչեւ 4,237 տրիլիոն ռուբլի: Բյուջեից պետական պարտքի սպասարկման վրա վեց ամսվա ընթացքում ծախսել են 506 միլիարդ ռուբլի, դրանից 434,5 միլիարդը գնացել Է ներքին պարտքին: Ավելի վաղ ֆինանսների նախարարության ղեկավար Անտոն Սիլուանովը ասել Է, որ Ռուսաստանի պետական պարտքը հաջորդ երեք տարում կկազմի ՀՆԱ-ի շուրջ 18-20 տոկոսը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է փոխառությունների մակարդակի նվազումը 2020 թվականի համեմատությամբ:
Ինչպես նշել Է Ռազմավարական մշակումների կենտրոնի (ՌՄԿ) փոխնախագահ Դիանա Կապլինսկայան, պետական պարտքի մակարդակը մնում Է Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական համակարգի համար անվտանգ մակարդակի վրա:
«Ռուսաստանի պետական պարտքի ընթացիկ մակարդակը բավականին կոմֆորտային Է հետագա սոցիալ-տնտեսական զարգացման համար եւ միջազգային վարկանիշային գործակալություններին հիմքեր չի տալիս երկրի վարկանիշի ընթացիկ ցուցանիշը նվազման կողմը վերանայելու համար»,-նշել Է փորձագետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ