Զելենսկին եթերում կրել է «Ռուսաստանը նորից փոքր դարձնենք» գրությամբ շապիկ. Կրեմլից կոշտ արձագանքել են
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր վերջին տեսաուղերձի ժամանակ կրել է «Ռուսաստանը նորից փոքր դարձնենք» գրությամբ շապիկ:
ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը բացասաբար է արձագանքել Ուկրաինայի նախագահի նոր շապիկին:
Կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Փոքր ինչի՞ պես՝ ԽՍՀՄ-ի՞, Ռուսական կայսրությա՞ն: Օ՜, հասկացա՝ Կիևյան Ռուսիայի պես: Դրա համար մեզ պետք է Կիևը: Եվ դու դա ինքդ ես ասում, գրողի տարած հիմար»:
Կարծիքներ