Սպիտակ տունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտության մասին

Սպիտակ տունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան մարդասիրական օգնություն ստանալ, իսկ ամերիկյան կողմը նրանց կտրամադրի լրացուցիչ աջակցություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էիդրիեն Ուոթսոնի գրավոր հայտարարության մեջ։

Նա նշել է, որ ամերիկյան կողմը «ցավ է ապրում այն լուրից, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում գազի պահեստավորման օբյեկտի պայթյունի հետևանքով»։ «Մենք կոչ ենք անում շարունակել հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների», - ընդգծել է Ուոթսոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում