Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Հակոբյանն աշխատաժողովի է մասնակցել

Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Հակոբյանն աշխատաժողովի է մասնակցել

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մասնակցել են «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով` Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովին։

«Այս հարթակում ընդգծվեց առաջին տիկնանց և պարոնների դերը՝ որպես պետությունների փափուկ ուժի կրողներ և հասարակական դիվանագիտության կարևոր դերակատարներ։ Այսօրվա փոփոխվող աշխարհում, երբ միջազգային հարաբերություններն անկանխատեսելի են, փափուկ ուժի ավանդական գործիքները պետք է փոխարինել նորերով` քայլելով զարգացող աշխարհին համընթաց և դաս քաղելով պատմության սխալներից։

Աշխատաժողովի ընթացքում ինձ մոտ հատկապես տպավորվեցին հայտնի դիվանագետ Էմիլ Բրիքսի հետևյալ մտքերը`

▪︎ անհրաժեշտ է կարողանալ հստակ և արժանահավատ հաղորդակցվել և լսել դիմացինին` հաշվի առնելով նրա հետաքրքրություններն ու մտահոգությունները,

▪︎ դիվանագիտությունը  իրականության մասին է, ոչ թե պատրանքների,

▪︎ վերանայել ուժի ընկալումը՝ հասկանալով, որ յուրաքանչյուր հարաբերության հիմքում ուժն է,

▪︎ գիտակցել մշակութային բազմազանությունը,

▪︎ և, ի վերջո, փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի, մտածված և հեռատես գործելու մասին է։

Կրթվելը նորաձև է:

Աշխատաժողովը կազմակերպվել էր The Summit of First Ladies and Gentlemen Global Platform-ի և Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայի համագործակցությամբ, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի ու Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերի նախաձեռնությամբ և հովանավորությամբ»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում