Մադուրոն առաջարկել է Լատինական Ամերիկայի երկրների գագաթնաժողով անցկացնել և հրավիրել Բայդենին

Մադուրոն առաջարկել է Լատինական Ամերիկայի երկրների գագաթնաժողով անցկացնել և հրավիրել Բայդենին

Երկուշաբթի օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր արգենտինացի գործընկեր Ալբերտո Ֆերնանդեսին առաջարկել է հրավիրել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների (CELAC) ղեկավարների հանդիպում՝ որպես այլընտրանք Վաշինգտոնի կազմակերպած Ամերիկայի գագաթնաժողովին և հրավիրել Ջո Բայդենին։ 

Մադուրոյի խոսքով՝ Վաշինգտոնի որոշումը՝ չհրավիրել Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի իշխանությունների ներկայացուցիչներին Ամերիկաների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) հունիսի 6-ից 10-ը, «խտրականության ակտ է»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին, ով հրաժարվել է մասնակցել հանդիպմանը՝ հյուրերի ցուցակում ԱՄՆ դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով։

Հունիսի 5-ին Bloomberg- ը հայտնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը «վերջնական որոշում է կայացրել»՝ չհրավիրել Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի ղեկավարության ներկայացուցիչներին ֆորումին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում