Գերմանիայում լոքդաունը կարող Է տևել մինչև մարտի 1-ը. Bild

Գերմանիայում լոքդաունը կարող Է տևել մինչև մարտի 1-ը. Bild

 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր Է կորոնավիրուսի տարածման պատճառով լիակատար լոքդաունը երկարաձգել մինչեւ մարտի 1-ը: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Bild-ին:

Տաբլոիդի տվյալներով՝ այս առաջարկությամբ դաշնային կանցլերը հանդես կգա տարածաշրջանների ղեկավարների հետ փետրվարի 10-ին կայանալիք հանդիպմանը: Երկրամասերի վարչապետները, որոնք աջակցում են կառավարող Քրիստոնեա-Դեմոկրատական միությանը, մտադիր են պաշտպանել նրա առաջարկությունը: Մերկելի պլանները ենթադրում են լոքդաունի երկարաձգում մինչեւ մարտի 1-ը, այնուհետեւ աստիճանաբար սահմանափակումների վերացում՝ սկսած դպրոցների, մանկապարտեզների եւ վարսավիրանոցների բացումից: Bild հրատարակությունը նշում Է, որ լոքդաունի երկարաձգման վերջնական որոշումն առայժմ չի ընդունվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գերմանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի մոտավորապես 2,3 միլիոն դեպք, 61,6 հազար մարդ մահացել Է: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ բրիտանական ԶԼՄ-ները բացատրել են, թե ինչու Է Գերմանիային պետք COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում