Երկու օրվա ընթացքում Լիմայում անկարգություններին մասնակցելու համար տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել

Իրավապահ մարմինների աշխատակիցները հունվարի 19-ին և 20-ին Լիմայում անկարգություններին մասնակցելու համար ձերբակալել են առնվազն 40 մարդու։ Այս մասին ուրբաթ RPP ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է մայրաքաղաքի շրջանի ոստիկանության ղեկավարներից գեներալ Վիկտոր Սանաբրիան։
Հանրային և մասնավոր սեփականությունը վնասելու մեջ կասկածվողների մեծ մասը՝ 34 մարդ, բռնվել է հունվարի 19-ին, երբ Լիմայում տեղի ունեցան լայնածավալ հակակառավարական ցույցեր, որոնք ուղեկցվեցին ոստիկանության հետ բախումներով։ «Մենք հուսով ենք, որ քրեական արդարադատության համակարգը նրանց նկատմամբ համապատասխան պատիժներ կկիրառի»,- ասել է Սանաբրիան։ Նրա խոսքով՝ հունվարի 21-ին Լիմայում բողոքի ցույցեր չեն սպասվում։ Մետրոպոլիսում կարգուկանոն ապահովելու համար իշխանությունները ներգրավել են անվտանգության 11,8 հազար աշխատակիցների, որոնցից ավելի քան 20 մարդ վիրավորվել է ագրեսիվ քաղաքացիների հետ բախումների ժամանակ։
Կարծիքներ