ԱՄՆ-ը խնդրել է Ճապոնիային իր տարածքում տեղակայել հիպերձայնային և թեւավոր հրթիռներ

ԱՄՆ-ը խնդրել է Ճապոնիային իր տարածքում տեղակայել հիպերձայնային և թեւավոր հրթիռներ

ԱՄՆ-ը Ճապոնիայից թույլտվություն է խնդրում իր տարածքում LRHW հիպերձայնային հրթիռներ և Tomahawk թեւավոր հրթիռներ տեղակայելու համար՝ Չինաստանին հակազդելու համար։ Այդ մասին շաբաթ երեկոյան հաղորդել Է Sankei թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ : Հունվարի վերջին ճապոնական մեկ այլ հրատարակություն հայտնեց, որ ԱՄՆ-ը հրաժարվել է այս ծրագրից։

Նրա խոսքով՝ Ճապոնիայի տարածքում հրթիռների տեղակայումը համարվում է այսպես կոչված կղզիների առաջին շղթայում այնպիսի զինատեսակների տեղակայման ռազմավարության տարրերից մեկը, որոնք արգելափակում են Չինաստանի մուտքը Խաղաղ օվկիանոս։ ԱՄՆ-ն, ըստ թերթի, սկսել է աշխատել այս հարցով Ճապոնիայի հետ երեք-չորս տարի առաջ, մինչդեռ Տոկիոն դրական է վերաբերվում դրան և ցանկանում է համաձայնվել հրթիռների տեղակայմանը։ Սակայն այս թեման, ըստ թերթի, չի արծարծվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հանդիպմանը, ինչպես նաև արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների 2 + 2 ձևաչափով խորհրդակցությունների ժամանակ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում