Գազայի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 միլիարդ դոլար. Եգիպտոսի նախագահ

Գազայի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 միլիարդ դոլար. Եգիպտոսի նախագահ

Իսրայելական ուժերի ռազմական գործողությունների հետևանքով ավերված Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 միլիարդ դոլար:

Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին։

Նրա խոսքով՝ Գազայի հատվածը մեծ ողբերգության ականատես է լինում, հազարավոր մարդիկ են զոհվել։

«Գազայի հատվածը ներկայում մեծ ողբերգության ականատես է, հազարավոր մարդիկ են զոհվել, և այդ հատվածը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 90 միլիարդ դոլար ծախսել», - ասել է Եգիպտոսի առաջնորդը «Ալ Քահիրա Ալ-Իխբարիա» հեռուստաալիքի եթերում:

Հոկտեմբերից ի վեր, Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում