Ջերմուկի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ջերմուկի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկություններ են իրացրել հունվարի 27-ին՝ ժամը 14-ի սահմաններում։

Ջերմուկ քաղաքից մոտակա հանդամաս տանող ճանապարհին հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման է ենթարկվել երկու տղամարդ։ Ջերմուկի բնակիչ 48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։

Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում