Հրդեհի ահազանգ Աբովյան քաղաքում

Հրդեհի ահազանգ Աբովյան քաղաքում

Հունիսի 9-ին, ժամը 01:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող ուսումնարանի շենքում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկի 2-րդ հարկում (մոտ 600 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում