Աֆղանստանը մտադիր է գազ եւ նավթ գնել Ռուսաստանից
Աֆղանստանը մտադիր Է ընդլայնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ցանկանում Է գազ եւ նավթ գնել, տրամադրված Է կոնկրետ համաձայնագրեր ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Մոսկվայում Աֆղանստանի գործերի ժամանակավոր համատարմատար Ջամալ Նասիր Հարվալը:
«Մենք բանակցություններ ենք վարում բիզնեսի եւ ֆինանսների ոլորտում: Մենք տրամադրված ենք եւ շատ ենք ցանկանում տնտեսական համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ, որպեսզի առաջընթաց լինի հարաբերություններում: Ինչ վերաբերում Է կոնկրետ ուղղություններին, ապա մենք շահագրգռված ենք վառելիքի, գազի գնումների հարցում…այն, ինչի կարիքը մեր երկիրն ունի առաջին հերթին»,-ասել Է Հարվալը:
«Մենք տրամադրված են, որպեսզի համաձայնագրեր ձեռք բերենք Աֆղանստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ կոնկրետ համաձայնագրեր ստորագրենք»,-նշել Է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը: Ջամալ Նասիր Հարվալը, որը նշանակվել Է թալիբների («Թալիբան» շարժում) կողմից, ապրիլին Մոսկվայում ձեռնամուխ Է եղել աշխատանքի այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ-ն իրեն պաշտոնական հավատարմագիր հանձնեց:
Կարծիքներ