Արցախում նոյեմբերի 23-ից մինչ այժմ չպայթած զինամթերքից մաքրվել է 1191.3 հա տարածք
Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 41 տեղահանված: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 2020 թվականի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 351 մարդ:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորները շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ՝ 2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1191.3 հա տարածք, 350 կմ ճանապարհ, 1170 բնակելի շենք, ներառյալ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,181 պայթուցիկ առարկա: Խաղաղապահները 28 հայ ուխտավորի Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք:
Կարծիքներ