Ղրղզստանի նախագահը պաշտոնյաներին խնդրել է իր դիմանկարը չկախել աշխատասենյակներում

Ղրղզստանի նախագահը պաշտոնյաներին խնդրել է իր դիմանկարը չկախել աշխատասենյակներում

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնյաներին խնդրել է իր դիմանկարը չկախել աշխատասենյակներում: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա մամուլի խոսնակ Գալինա Բայթերեքը:

«Նախագահ Սադիր Ժապարովը կարծում է, որ այս պահին ինքը դեռ ոչինչ չի արել մեր քաղաքացիների կենսագործունեության լավացման համար: Այդ պատճառով նա խորհուրդ է տալիս պետական իշխանության բոլոր մարմիններին զերծ մնալ իր դիմանկարը աշխատասենյակներում կախելուց»,-ասել է նա:

Բայթերեքի խոսքով՝ Ժապարովը կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե պաշտոնյաներն իրենց աշխատասենյակներում կախեն Ղրղզստանի ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի առաջին ղեկավար Յուսուպ Աբդրահմանովի կամ էլ Կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղար Իսհակ Ռազակովի դիմանկարները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում