Ինչ է կատարվել Շատունովի հետ մահից առաջ.մանրամասնում է երգչի ընկերը
«Վաղը հյուրախաղից հետո ընտանիքի հետ պետք է թռչեր (Շատունովը – խմբ.) Գերմանիա, նա արդեն տոմսեր էր գնել, պարզ էր, որ շատ հոգնած էր։ Իհարկե, հավանաբար, ներսում ամեն ինչ խորացել էր»,- ասել է նա։
Նաև երաժշտի ընկերը ենթադրել է, որ Շատունովը լիովին չի ապաքինվել ձմռանը՝ համերգային շրջագայությունից հետո ունեցած «նյարդային հիվանդությունից»։
«Մարմնի ընդհանուր հյուծվածություն կար, հիվանդանոցում էր, մոտ երկուսուկես շաբաթ վերականգնողական փուլում էր… կար գերբեռնվածություն, և ինչպես միշտ է լինում՝ անքնություն»,- հավելել է Շիշկինը։
Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը, 49 տարեկանում։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։ Երգչի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Կարծիքներ