Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամ
Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց հենց ինքը Բաբայանը:
Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 16-ի որոշմամբ Նարեկ Բաբայանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսի 27-ին:
Կարծիքներ