Մեքսիկան պատրաստ է ապաստան տալ Պերուի պաշտոնանկ արված նախագահին

Մեքսիկայի իշխանությունները պատրաստ են քաղաքական ապաստան տրամադրել Պերուի պաշտոնանկ արված նախագահ Պեդրո Կաստիլիոյին, սակայն նրանից դեռ հարցում չեն ստացել։ Այս մասին չորեքշաբթի Formula ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է լատինաամերիկյան պետության արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։
«Ոչ, որքան ես գիտեմ՝ ոչ»,- նա պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք Կաստիլյոն ապաստան է խնդրել Մեքսիկայից։ «Մենք բարյացակամ ենք ապաստան տրամադրելու հարցում, բայց նա դեռ չի դիմել», - ավելացրեց արտգործնախարարը։ «Չեմ կարծում, որ դեմ կլինենք, եթե նա խնդրի, մենք դա դրականորեն կդիտարկենք»։
Կարծիքներ