Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը
Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Բալայանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,- նշել է ԲԴԽ մամուլի խոսնակը։
Կարծիքներ