Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը. «Մեդիա պաշտպան»

Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը. «Մեդիա պաշտպան»

Օգոստոսի 17-ին` ժամը 9։30-ին` «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ամենամյա «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպանը»:

«Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ՝ «Լավագույն լրատվական», «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ», «Ամենասկանդալային քաղաքական գործիչ», «Ամենադրական հանրային գործիչ», «Լավագույն ֆոտոլրագրող», «Լավագույն լրագրող», «Լավագույն հետաքննող լրատվական», «Կայուն զարգացող լրատվական», «Լավագույն հեռուստամեկնաբան»։

Նշենք, «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունն առաջին անգամ տեղի է ունեցել 2019թ-ի օգոստոսի 15-ին։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում