Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է կացարան

Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է կացարան

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան:

Նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել: Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան, տեղեկացնում են ՄԻՊ-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում