Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար. Արամ Ա

Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար. Արամ Ա

Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար:

Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը՝ հյուընկալվելով Լիբանանում Կանադայի դեսպանին: 

Ի պատիվ Հայրապետի պաշտոնական ճաշ է տրվել, որին ներկա են եղել նաեւ այլ դեսպաններ: Հյուրասիրության ընթացքում 2 հիմնական հարց է քննարկվել՝ Լիբանանում նախագահական ընտրությունները եւ Արցախի հարցը: 

ԼՂ-ի հարցին անդրադառնալով կաթողիկոսը շեշտել է Բերձորի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտությունը, որի պատճառով  120 հազար հայեր վտանգված են: Արամ Ա-ն նաեւ ընդգծել է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը եւ հույս հայտնել, որ այս ուղղությամբ միջազգային  համայնքը իր գործնական աջակցությունը ցույց կտա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում