Նոյեմբերի 23-ից մինչև հիմա Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է 9073 պայթուցիկ

Նոյեմբերի 23-ից մինչև հիմա Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է 9073 պայթուցիկ

Ռուսական խաղաղապահ զորակազմը դիտարկման 23 կետում շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը:

Թիվ 20 դիտակետը Հակոբ Կամարիից տեղափոխվել է Մարտակերտից 7 կմ դեպի արևելք գտնվող ճանապարհային խաչմերուկի տարածք: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: 

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:

Օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 466 տեղահանվածի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: 2020 թ. նոյեմբերի 14-ից 44.050 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղում իրենց նախկին բնակության վայրերը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատել Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Մաքրվել է 5 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 պայթուցիկ օբյեկտ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 23-ից ականազերծման ժամանակ չպայթած զինամթերքից մաքրվել է 289 հա տարածք, 108,4 կմ ճանապարհ, 452 բնակելի շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 9073 պայթուցիկ:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, շարունակում է որոնել և տեղափոխել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունները:

Հակամարտության ժամանակ անհայտ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու համար ստեղծված թեժ գծով ստացվել է 540 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

Կաղարծի գյուղում գտնվող Ռուսաստանի շարժական բժշկական թիմը ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել տեղի 39 բնակչի, այդ թվում՝ հինգ երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 902 բնակչի, այդ թվում՝ 115 երեխայի:

Ռուսական խաղաղապահ զորամիավորման բոլոր գործողություններն իրականացվում են՝ հետևելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխող միջոցառումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում